15:26  ,  12 դեկտեմբերի, 2022

Մոդրիչ․ Կարծում էի՝ Իսպանիան կհասնի կիսաեզրափակիչ

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հաբաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար անակնկալ է եղել Իսպանիայի հավաքականի ձախողումն աշխարհի առաջնությունում։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում պարտվել էր Մարոկկոյի թիմին (0:0, 11մ` 0:3)։

«Ես կարծում էի, որ Իսպանիան կհասնի առնվազն կիսաեզրափակիչ։ Նրաք շատ լավ թիմ եւ շատ լավ մարզիչ ունեին, բայց սա ֆուտբոլ է։ Հիմա որեւէ թիմի նկատմամբ հեշտ հաղթանակի հույս չկա։ Պետք է 100 տոկոս ջանք գործադրել։ Երբեմն դա էլ քիչ է լինում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է RTVE-ն։

Աշխարհի առաջնությունից հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Լուիս Էնրիկեին փոխարինել է Իսպանիայի երիտասարդական եւ օլիմպիական հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով