10:30  ,  12 դեկտեմբերի, 2022

Խրիստո Ստոիչկովը՝ աշխարհի առաջնության ամենամեծ հիասթափությունների մասին

Բուլղարիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը նշել է աշխարհի առաջնությունում ամենամեծ հիասթափությունն ապրած հավաքականները։

«Բրազիլիան ամենամեծ հիասթափությունն է՝ հաշվի առնելով նրանց կազմը։ Նրանք չեմպիոնի գերազանց հավակնորդ էին, բայց ձախողվեցին։ Կարծում եմ՝ Տիտեն որոշ հարցերում սխալ էր։ Չի կարելի այդքան փոփոխություններ կատարել, կոտրել թիմի դինամիկան։ 5 փոփոխությունն օգտագործելու մոլուցքը ոչ մի իմաստ չունի։ Խաղը դադարեցվում է, ֆուտբոլիստներն ընկնում են ռիթմից։

Եւս մեկ մեծ ձախողում Գերմանիայից։ Կարմիր տագնապ է այդ թիմում։ Չունեն Կլինսման, Հասլեր, Մատեուս, Բրեմե։ Այո, կա Գյունդոգան, Գնաբրի, Մուսիալա, Կիմիխ, բայց այն չէ։

Պորտուգալիա՝ եւս մեկ ահավոր հիասթափություն։ Լավ խաղացողներ են, բայց առանց առաջատարի, հիմա էլ առանց Ռոնալդուի։ Նեյմարը նույնպես առաջատար չէր թիմում։ Նույնիսկ, Բրազիլիայում նրան չեն համարում առաջատար»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կխաղան Արգենտինան ու Խորվաթիան, Ֆրանսիան ու Մարոկկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով