18:38  ,  11 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի պաշտոնական գնդակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի պաշտոնական գնդակը։ Այն կոչվում է Al Hilm՝ «Երազանք»։

Այն նույնպես Connected Ball տեխնոլոգիայով է՝ լիցքավորվող սենսորային ցուցիչով, որը միացված է VAR համակարգին։ Արտադրողը Adidas ընկերությունն է։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու Մարոկկոն։

ԱԱ-2022, կիսաեզրափակիչ

Դեկտեմբերի 13

Արգենտինա - Խորվաթիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Դեկտեմբերի 14

Ֆրանսիա - Մարոկկո՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով