18:38 11 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի պաշտոնական գնդակը։ Այն կոչվում է Al Hilm՝ «Երազանք»։
Այն նույնպես Connected Ball տեխնոլոգիայով է՝ լիցքավորվող սենսորային ցուցիչով, որը միացված է VAR համակարգին։ Արտադրողը Adidas ընկերությունն է։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու Մարոկկոն։
ԱԱ-2022, կիսաեզրափակիչ
Դեկտեմբերի 13
Արգենտինա - Խորվաթիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Դեկտեմբերի 14
Ֆրանսիա - Մարոկկո՝ 23:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.