02:24  ,  21 մարտի, 2012

«Միլան» - «Յուվենտուս»՝ 2:2. Թուրինցիները եզրափակիչում են

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց «Միլանի» հետ եւ դուրս եկավ եզրափակիչ: Առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 2:1 հաշվով:

Թուրինում կայացած պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Միլանի» կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում Միրկո Վուչինիչը եւս մեկ անգամ գրավեց «Միլանի» դարպասը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:2:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Նապոլին» ու «Սիենան»:

Իտալիայի գավաթ. Կիսաեզրափակիչ

«Յուվենտուս» - «Միլան»՝ 2:2

Դել Պիերո, 28, Վուչինիչ, 96 – Մեսբա, 51, Մաքսի Լոպես, 81 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում