02:24 21 մարտի, 2012Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց «Միլանի» հետ եւ դուրս եկավ եզրափակիչ: Առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 2:1 հաշվով:
Թուրինում կայացած պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Միլանի» կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում Միրկո Վուչինիչը եւս մեկ անգամ գրավեց «Միլանի» դարպասը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:2:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Նապոլին» ու «Սիենան»:
Իտալիայի գավաթ. Կիսաեզրափակիչ
«Յուվենտուս» - «Միլան»՝ 2:2
Դել Պիերո, 28, Վուչինիչ, 96 – Մեսբա, 51, Մաքսի Լոպես, 81
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.