Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում մրցում են աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան։
Առաջին խաղակեսում հաղթեց ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը՝ 1:0։
17-րդ րոպեին հեռվից կատարված հզոր հարվածով Լիվերպուլի «Էվերտոնի» 28-ամյա խաղացող Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը գրավեց Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։
Առաջին խաղակեսում Անգլիան 3 հարված կատարեց, 3 սեյվի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։
Ընդմիջում է։
Այս դիմակայության հաղթողը կմրցի Մարոկկոյի թիմի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել Պորտուգալիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում