23:49 10 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում մրցում են աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան։
Առաջին խաղակեսում հաղթեց ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը՝ 1:0։
17-րդ րոպեին հեռվից կատարված հզոր հարվածով Լիվերպուլի «Էվերտոնի» 28-ամյա խաղացող Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը գրավեց Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։
Առաջին խաղակեսում Անգլիան 3 հարված կատարեց, 3 սեյվի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։
Ընդմիջում է։
Այս դիմակայության հաղթողը կմրցի Մարոկկոյի թիմի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել Պորտուգալիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.