Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ խաղում մրցում են Մարոկկոյի եւ Պորտուգալիայի հավաքականները։
Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմը։ Պորտուգալիայի հավաքականն ուներ մեծ տարածքային առավելություն՝ 66 տոկոս գնդակի վերահսկողությամբ, սակայն 2 հարված կատարեց մրցակցի դարպասին։
Իսկ Մարոկկոն իր միակ հարվածը վերածեց գոլի։ 42-րդ րոպեին Մարոկկոյի «Վիդադ» ակումբի 27-ամյա պաշտպան Յահյա Ատիատ-Ալլահի փոխանցումից հետո պորտուգալացիների դարպասը գրավեց իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին (տեսանյութ)։
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ մնացել է պահեստայինների թվում։ 37-ամյա հարձակվողի փոխարեն դարձյալ մեկնարկային կազմում է Լիսաբոնի «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը։
Ընդմիջում է։
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի