ԱԱ-2022. Մարոկկոն հաղթում է Պորտուգալիային առաջին խաղակեսից հետո (ֆոտո, վիդեո)

19:47   10 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ խաղում մրցում են Մարոկկոյի եւ Պորտուգալիայի հավաքականները։

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմը։ Պորտուգալիայի հավաքականն ուներ մեծ տարածքային առավելություն՝ 66 տոկոս գնդակի վերահսկողությամբ, սակայն 2 հարված կատարեց մրցակցի դարպասին։

Իսկ Մարոկկոն իր միակ հարվածը վերածեց գոլի։ 42-րդ րոպեին Մարոկկոյի «Վիդադ» ակումբի 27-ամյա պաշտպան Յահյա Ատիատ-Ալլահի փոխանցումից հետո պորտուգալացիների դարպասը գրավեց իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին (տեսանյութ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ մնացել է պահեստայինների թվում։ 37-ամյա հարձակվողի փոխարեն դարձյալ մեկնարկային կազմում է Լիսաբոնի «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը։

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի դիմակայության հաղթողի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.