Աշխարհի առաջնության Նիդեռլաներ - Արգենտինա հանդիպման ժամանակ մահացել է CBS-ի լրագրող Գրանտ Ուոլը, հաղորդում է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ հայտնելով ցավակցություն։
Հանդիպման լրացուցիչ ժամանակում լրագրողը «Լուսաիլ Այքոնիք» ստադիոնում կորցրել է գիտակցությունը։ Գրանտ Ուոլը տեղափոխվել է հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Գրանտ Ուոլի եղբայրը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է, որ եղբայրը առողջական խնդիրներ չի ունեցել եւ մեղադրել է Քաթարի իշխանություններին։ Նա նշել է, որ եղբայրը սպառնալիքներ է ստացել Քաթարից։
Հիշեցնենք, որ Արգենտինան հաղթել է Նիդեռլանդների հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 11մ՝ 3:4)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի