12:26 10 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության Նիդեռլաներ - Արգենտինա հանդիպման ժամանակ մահացել է CBS-ի լրագրող Գրանտ Ուոլը, հաղորդում է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ հայտնելով ցավակցություն։
Հանդիպման լրացուցիչ ժամանակում լրագրողը «Լուսաիլ Այքոնիք» ստադիոնում կորցրել է գիտակցությունը։ Գրանտ Ուոլը տեղափոխվել է հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Գրանտ Ուոլի եղբայրը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է, որ եղբայրը առողջական խնդիրներ չի ունեցել եւ մեղադրել է Քաթարի իշխանություններին։ Նա նշել է, որ եղբայրը սպառնալիքներ է ստացել Քաթարից։
Հիշեցնենք, որ Արգենտինան հաղթել է Նիդեռլանդների հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 11մ՝ 3:4)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.