02:37  ,  10 դեկտեմբերի, 2022

Արգենտինան չորրորդ անգամ կխաղա ԱԱ-ի կիսաեզրափակիչում

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը չորրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց հոլանդացիներին։

Արգենտինան կիսաեզրափակիչում խաղացել է նաեւ 1986, 1990, 2014 թվականներին։ Երեք առաջնություններում էլ Արգենտինան հասել է եզրափակիչ։

Արգենտինայի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, որը պայքարից դուրս է թողել Բրազիլիայի թիմին։

Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով