02:37 10 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը չորրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց հոլանդացիներին։
Արգենտինան կիսաեզրափակիչում խաղացել է նաեւ 1986, 1990, 2014 թվականներին։ Երեք առաջնություններում էլ Արգենտինան հասել է եզրափակիչ։
Արգենտինայի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, որը պայքարից դուրս է թողել Բրազիլիայի թիմին։
Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.