22:58  ,  9 դեկտեմբերի, 2022

Խորվաթիան երրորդ անգամ կխաղա ԱԱ-ի կիսաեզրափակիչում

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, երկրորդ անգամ անընդմեջ։

Քաթարում ընթացող առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնները հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեցին աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0, լրացուցիչ ժամանակը՝  1:1 հաշվով։

Խորվաթիան առաջին անգամ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ է հասել 1998-ին, երկրորդ անգամ՝ 2018-ին։

Եզրափակիչի ուղեգրի համար Խորվաթիան կմրցի Նիդեռլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով