22:58 9 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, երկրորդ անգամ անընդմեջ։
Քաթարում ընթացող առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնները հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեցին աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0, լրացուցիչ ժամանակը՝ 1:1 հաշվով։
Խորվաթիան առաջին անգամ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ է հասել 1998-ին, երկրորդ անգամ՝ 2018-ին։
Եզրափակիչի ուղեգրի համար Խորվաթիան կմրցի Նիդեռլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.