Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը եւս մեկ կադրային կորուստ ունի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ։ Կիսապաշտպան Դանիլու Պերեյրան վնասվածքի պատճառով չի կարողանա շարունակել մրցելույթն աշխարհի առաջնությունում, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։
Նա կվերադառան փարիզյան ՊՍԺ եւ կանցնի վերականգնողական փուլ։ Աշխարհի առաջնությունում վնասվածք էր ստացել նաեւ պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը, որը նույնպես կվերադառնա ՊՍԺ։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Մարոկկո - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում