18:47  ,  7 դեկտեմբերի, 2022

Ինֆանտինո․ Լավագույն խմբային փուլն էր ԱԱ-ների պատմության մեջ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն բարձր է գնահատել Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլը։

«Ես դիտել եմ աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները եւ կասեմ շատ պարզ ու հստակ․ սա լավագույն խմբային փուլն էր աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ Դա նաեւ շատ խոստումնալից է փլեյ-օֆֆի համար։

Հանդիպումները հրաշալի մակարդակի են եւ հրաշալի ստադիոններում։ Երկրպագուները անհավանական են։ Ամեն խաղին միջինը ներկա է եղել 51 հազար երկրպագու»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Talk Sport-ը։

Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին։ Մնացել է 8 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով