14:21  ,  7 դեկտեմբերի, 2022

Ֆերնանդու Սանտուշ․ Ռոնալդուն կմասնակցի Մարոկկոյի դեմ խաղին

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը վստահեցրել է, որ 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչին։ Պորտուգալացիները կմրցեն Մարոկկոյի հետ։

1/8 եզրափակիչի խաղում Ռոնալդուն չէր ընդգրկվել մեկնարկային կազմում եւ փոխարինման դուրս եկավ միայն 73-րդ րոպեին։ Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթեց Շվեյցարիային։

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ։ Այդ հարաբերությունները միայն զարգանում են։ Մենք երբեք չենք մոռանում, թե ինչ է նշանակում մարզիչ, եւ ինչ է նշանակում խաղացող։ Ես միշտ նրան կհամարեմ թիմի կարեւոր մասնիկը։

Ռոնալդուն անպայման կմասնակցի Մարոկկոյի դեմ խաղին։ Կարելի է օգտագործել յուրաքանչյուրին, նույնիսկ, եթե խաղը սկսել է պահեստայինների նստարանին։ Կարեւոր է հաշվի առնել Ռոնալդուի պատմությունը։ Նա լավագույններից մեկն է աշխարհում»,- Սանտուշի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը։

Մարոկկո - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով