14:21 7 դեկտեմբերի, 2022Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը վստահեցրել է, որ 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչին։ Պորտուգալացիները կմրցեն Մարոկկոյի հետ։
1/8 եզրափակիչի խաղում Ռոնալդուն չէր ընդգրկվել մեկնարկային կազմում եւ փոխարինման դուրս եկավ միայն 73-րդ րոպեին։ Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթեց Շվեյցարիային։
«Ես մոտ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ։ Այդ հարաբերությունները միայն զարգանում են։ Մենք երբեք չենք մոռանում, թե ինչ է նշանակում մարզիչ, եւ ինչ է նշանակում խաղացող։ Ես միշտ նրան կհամարեմ թիմի կարեւոր մասնիկը։
Ռոնալդուն անպայման կմասնակցի Մարոկկոյի դեմ խաղին։ Կարելի է օգտագործել յուրաքանչյուրին, նույնիսկ, եթե խաղը սկսել է պահեստայինների նստարանին։ Կարեւոր է հաշվի առնել Ռոնալդուի պատմությունը։ Նա լավագույններից մեկն է աշխարհում»,- Սանտուշի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը։
Մարոկկո - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.