11:46  ,  7 դեկտեմբերի, 2022

Սերխիո Ռամոս․ Իսպանիան կվերադառնա եւ կլինի ավելի ուժեղ

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը աջակցություն է հայտնել Իսպանիայի հավաքականին, որը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով 0:3 հաշվով պարտվել էր Մարոկկոյի հավաքականին։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 36-ամյա իսպանացի պաշտպանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Իսպանիայի հավաքականի ձախողմանը։

«Այսօր հպարտ ենք մեր դրոշով, մեր երկրով, մեր խաղացողներով։ Իսպանիան չի պարտվում, Իսպանիան սովորում է։ Իսպանիան ընկնում է, սայթաքում է, բայց բարձրանում է եւ շարունակում է լինել առաջատար։ Իսպանիան կվերադառնա եւ կլինի ավելի ուժեղ։ Առա՛ջ, Իսպանիա»,- գրել է Ռամոսը։

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աշխարհի առաջնությունից առաջ ընդգրկել էր Սերխիո Ռամոսին հավաքականի ընդլայնված կազմում, սակայն վերջնական հայտացուցակում չէր ներառել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով