11:46 7 դեկտեմբերի, 2022Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը աջակցություն է հայտնել Իսպանիայի հավաքականին, որը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով 0:3 հաշվով պարտվել էր Մարոկկոյի հավաքականին։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 36-ամյա իսպանացի պաշտպանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Իսպանիայի հավաքականի ձախողմանը։
«Այսօր հպարտ ենք մեր դրոշով, մեր երկրով, մեր խաղացողներով։ Իսպանիան չի պարտվում, Իսպանիան սովորում է։ Իսպանիան ընկնում է, սայթաքում է, բայց բարձրանում է եւ շարունակում է լինել առաջատար։ Իսպանիան կվերադառնա եւ կլինի ավելի ուժեղ։ Առա՛ջ, Իսպանիա»,- գրել է Ռամոսը։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աշխարհի առաջնությունից առաջ ընդգրկել էր Սերխիո Ռամոսին հավաքականի ընդլայնված կազմում, սակայն վերջնական հայտացուցակում չէր ներառել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.