09:18  ,  7 դեկտեմբերի, 2022

Ռամուշը 1962-ից հետո ԱԱ-ներում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողն է

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Շվեյցարիայի հավաքականին 3 գոլ խփած պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը աշխարհի առաջնություններում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է 1962թ․ աշխարհի առաջնությունից հետո։

Առաջին անգամ Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում հանդես եկած Ռամուշը այդ ցուցանիշը գրանցել է 21 տարեկան եւ 169 օրականում։

Ռեկորդակիրը հունգարացի Ֆլորիան Ալբերտն է, որը 1962 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Բուլղարիայի թիմին 3 գոլ է խփել 20 տարեկան եւ 261 օրականում, հաղորդում է Opta-ն։

Պորտուգալիայի հավաքականը Շվեյցարիային հաղթել է 6:1 հաշվով եւ պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով