09:18 7 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Շվեյցարիայի հավաքականին 3 գոլ խփած պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը աշխարհի առաջնություններում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է 1962թ․ աշխարհի առաջնությունից հետո։
Առաջին անգամ Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում հանդես եկած Ռամուշը այդ ցուցանիշը գրանցել է 21 տարեկան եւ 169 օրականում։
Ռեկորդակիրը հունգարացի Ֆլորիան Ալբերտն է, որը 1962 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Բուլղարիայի թիմին 3 գոլ է խփել 20 տարեկան եւ 261 օրականում, հաղորդում է Opta-ն։
Պորտուգալիայի հավաքականը Շվեյցարիային հաղթել է 6:1 հաշվով եւ պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.