00:52  ,  7 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Պորտուգալիան 1/4 եզրափակիչում է՝ 6:1 հաղթանակ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի վերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Շվեյցարիայի թիմի հետ եւ հաղթեց 6:1 հաշվով՝ երրորդ անգամ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ 

17-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը, որն առաջին անգամ էր ընդգրկվել ազգային թիմի մեկնարկային կազմում (տեսանյութ

37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մնացել էր պահեստայինների նստարանին։

Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմի երկրորդ գոլը 33-րդ րոպեին խփեց պորտուգալական «Պորտուի» 39-ամյա պաշտպան Պեպեն։ Անկյունայինից գոլային փոխանցում կատարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ

51-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա պաշտպան Դիոգու Դալոյի փոխանցումից հետո իր երկրորդ գոլը խփեց Ռամուշը (տեսանյութ)։ 55-րդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց Դորտմունդի «Բորուսիայի» 28-ամյա պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, որին գոլային փոխանցում կատարեց Ռամուշը (տեսանյութ

58-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականից հաշվի տարբերությունը կրճատեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա պաշտպան Մանուել Ականջին (տեսանյութ)։ Անկյունայինից հետո Ռամուշը փորձեց գլխով հեռացնել գնդակը, սակայն այն հայտնվեց Ականջիի մոտ։

67-րդ րոպեին հեթ-տրիկ ձեւակերպեց Ռամուշը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Ֆելիշը։

73-րդ րոպեին Ֆելիշին փոխարինեց Ռոնալդուն։

Ավելացված երկրորդ րոպեին պորտուգալացիների 6-րդ գոլը խփեց  Իտալիայի չեմպիոն «Միլանի» 23-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուն Գերեյրոյի փոխանցումից հետ (տեսանյութ

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան դեկտեմբերի 10-ին կմրցի Մարոկկոյի հետ, որը պայքարից դուրս է թողել Իսպանիային։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Պորտուգալիա - Շվեյցարիա՝ 6:1 (տեսանյութ)

Գոնսալու Ռամուշ, 17, 51, 67, Պեպե, 33, Ռաֆայել Գերեյրու, 55, Ռաֆայել Լեաու, 90+2 - Մանուել Ականջի, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով