15:58  ,  6 դեկտեմբերի, 2022

Մբապեն 250 գոլի ցուցանիշին հասել է ավելի արագ, քան Մեսին ու Ռոնալդուն

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքական եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնական խաղերում խփած 250 գոլին հասել է ավելի արագ, քանի պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ արգենտինացի Լիոնել Մեսին։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումը Լեհաստանի (3:1) դեմ 360-րդն էր Մբապեի պրոֆեսիոնալ կարիերայում։

Ռոնալդուն 250 գոլի ցուցանիշին հասել է  510 խաղում, իսկ Մեսին՝ 379 խաղում, հաղորդում է Opta-ն։

Մբապեն ԱԱ-2022-ի 4 խաղում խփած 5 գոլով ռմբարկուների մրցավազքի առաջատարն է։

Մբապեն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որն աշխարհի առաջնություններում 8 գոլ է խփել մինչեւ 24 տարեկան դառնալը։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Անգլիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով