15:58 6 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքական եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնական խաղերում խփած 250 գոլին հասել է ավելի արագ, քանի պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ արգենտինացի Լիոնել Մեսին։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումը Լեհաստանի (3:1) դեմ 360-րդն էր Մբապեի պրոֆեսիոնալ կարիերայում։
Ռոնալդուն 250 գոլի ցուցանիշին հասել է 510 խաղում, իսկ Մեսին՝ 379 խաղում, հաղորդում է Opta-ն։
Մբապեն ԱԱ-2022-ի 4 խաղում խփած 5 գոլով ռմբարկուների մրցավազքի առաջատարն է։
Մբապեն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որն աշխարհի առաջնություններում 8 գոլ է խփել մինչեւ 24 տարեկան դառնալը։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Անգլիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.