08:51  ,  6 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կավարտվի 1/8 եզրափակիչը։ Մարոկկոյի հավաքականը կմրցի Իսպանիայի, Պորտուգալիան՝ Շվեյցարիայի հետ։

Մարոկկոյի եւ Իսպանիայի թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2018թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2։

Մարոկկո - Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Պորտուգալիան ու Շվեյցարիան այս տարի են հանդիպել երկու անգամ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում։ Շվեյցարիան տանը հաղթել էր 1:0 հաշվով, իսկ Պորտուգալիայում պարտվել էր 0:4 հաշվով։

Պորտուգալիա - Շվեյցարիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Այս դիմակայությունների հաղթողների հանդիպումը քառորդ եզրափակիչում տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս