08:51 6 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կավարտվի 1/8 եզրափակիչը։ Մարոկկոյի հավաքականը կմրցի Իսպանիայի, Պորտուգալիան՝ Շվեյցարիայի հետ։
Մարոկկոյի եւ Իսպանիայի թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2018թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2։
Մարոկկո - Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Պորտուգալիան ու Շվեյցարիան այս տարի են հանդիպել երկու անգամ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում։ Շվեյցարիան տանը հաղթել էր 1:0 հաշվով, իսկ Պորտուգալիայում պարտվել էր 0:4 հաշվով։
Պորտուգալիա - Շվեյցարիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Այս դիմակայությունների հաղթողների հանդիպումը քառորդ եզրափակիչում տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.