Քաթարում այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բուռն ընթացքի մեջ է: Արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի առաջին երկու զույգերը: Ո՞ր թիմը կդառնա աշխարհի չեմպիոն, ո՞ւմ են երկրպագում հայ ֆուտբոլասերները: NEWS.am Sport-ի թղթակիցը շրջել է Երեւանում, լսել հայ երկրպագուների կանխատեսումները:
Հայ ֆուտբոլասերների մեծ մասը Բրազիլիայի եւ Արգենտինայի երկրպագուներ են: Նրանցից շատերը կանխատեսում են Արգենտինայի հավաքականի հաղթանակ: Ըստ նրանց՝ քանի որ Լիոնել Մեսիի վերջին աշխարհի առաջնությունն է, նա իր թիմի հետ ոչինչ չի խնայի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
Հարցման ընթացքում մի քանիսը նաեւ Բրազիլիայի, աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հաղթանակ կանխատեսեցին: Հայ երկրպագուներից մի քանիսն էլ նշեցին, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականից բացի, որեւէ այլ երկրի հավաքականի չեն երկրպագում:
Աշխարհի առաջնությունում 1/8 եզրափակիչի արգելքն արդեն հաղթահարել են Նիդեռլանդները, Արգենտինան, Անգլիան, Ֆրանսիան եւ Խորվաթիան:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում