22:51 5 դեկտեմբերի, 2022Քաթարում այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բուռն ընթացքի մեջ է: Արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի առաջին երկու զույգերը: Ո՞ր թիմը կդառնա աշխարհի չեմպիոն, ո՞ւմ են երկրպագում հայ ֆուտբոլասերները: NEWS.am Sport-ի թղթակիցը շրջել է Երեւանում, լսել հայ երկրպագուների կանխատեսումները:
Հայ ֆուտբոլասերների մեծ մասը Բրազիլիայի եւ Արգենտինայի երկրպագուներ են: Նրանցից շատերը կանխատեսում են Արգենտինայի հավաքականի հաղթանակ: Ըստ նրանց՝ քանի որ Լիոնել Մեսիի վերջին աշխարհի առաջնությունն է, նա իր թիմի հետ ոչինչ չի խնայի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
Հարցման ընթացքում մի քանիսը նաեւ Բրազիլիայի, աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հաղթանակ կանխատեսեցին: Հայ երկրպագուներից մի քանիսն էլ նշեցին, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականից բացի, որեւէ այլ երկրի հավաքականի չեն երկրպագում:
Աշխարհի առաջնությունում 1/8 եզրափակիչի արգելքն արդեն հաղթահարել են Նիդեռլանդները, Արգենտինան, Անգլիան, Ֆրանսիան եւ Խորվաթիան:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.