Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1։
Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականը անկյունայինի խաղարկումից հետո։ Գերմանական «Շալկեի» 34-ամյա պաշտպան Մայա Յոշիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ շոտլանդական «Սելթիկի» 25-ամյա հարձակվող Դայձեն Մաեդան (տեսանյութ)։
Captain love. #JPNCRO #JPN #FIFAWorldCup pic.twitter.com/G9ekScwelc
— FIFA Fussball-Weltmeisterschaft (@fifaworldcup_de) December 5, 2022
Խորվաթիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Տոտետնհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 33-ամյա պաշտպան Դեյան Լովրենը (տեսանյութ)։
#JPNCRO #HRV #FIFAWorldCup #Perisic pic.twitter.com/EDM0O77pVY
— FIFA Fussball-Weltmeisterschaft (@fifaworldcup_de) December 5, 2022
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը գոլ խփել չկարողացան։
Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան առավելության հասավ 3:1 հաշվով։
Երեք սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Ճապոնիայից վրիպեցին «Մոնակոյի» 27-ամյա հարձակվող Տակումի Մինամինոն, անգլիական «Բրայթոնի» 25-ամյա կիսապաշտպան Կաորու Միտոման եւ Մայա Յոշիդան։ Միակ հարվածն արդյունավետ իրացրեց գերմանական «Բոխումի» 28-ամյա հարձակվող Տակումա Ասանոն։
Drei Elfmeter gehalten. Stark, Dominik LIVAKOVIC! #JPNESP #FIFAWorldCup #HRV pic.twitter.com/8waGIwcys8
— FIFA Fussball-Weltmeisterschaft (@fifaworldcup_de) December 5, 2022
Խորվաթիայի թիմից հաջողության հասան իտալական «Տորինոյի» 25-ամյա կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, Միլանի «Ինտերի» 30-ամյա կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը եւ իտալական «Ատալանտայի» 27-ամյա կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։ Վրիպեց միայն խորվաթական «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։
Խորվաթիան քառորդ եզրափակիչում կմրցի Բրազիլիա - Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ։
Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Ճապոնիա - Խորվաթիա՝ 1:1 (1:1, 0:0, 11մ՝ 1:3)
Դայձեն Մաեդա, 43 - Իվան Պերիշիչ, 56
Achtelfinale Nummer ! #FIFAWorldCup #JPNCRO #JPN #HRV pic.twitter.com/fvcUY7Vhx4
— FIFA Fussball-Weltmeisterschaft (@fifaworldcup_de) December 5, 2022
"Kämpfen, wie einst die Samurai", hatte @YutoNagatomo5 ankündigt. #JPNCRO #FIFAWorldCup pic.twitter.com/qAgjHbVWfT
— FIFA Fussball-Weltmeisterschaft (@fifaworldcup_de) December 5, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում