11:06  ,  5 դեկտեմբերի, 2022

Հարի Քեյն․ Կլինի շատ ծանր ճակատամարտ

Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

«Իսկապես ծանր հանդիպում էր, բայց դե փլեյ-օֆֆում այլ կերպ չէր կարող լինել։ Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր թիմը ցուցադրում է հասուն խաղ։ Հենց սկսզբից մեր տրամադրվածությունն ամենաբարձր մակարդակի վրա է։ Երեք գոլը այսպիսի խաղում շատ կարեւոր է։ Երեք խաղում անընդմեջ գոլ բաց չթողնելը նույնպես շատ կարեւոր է։

Իմ գոլի դրվագում գնդակը կատարյալ մատուցվեց ինձ։ Ես հարձակվող եմ եւ միշտ ուրախ եմ գոլ խփել։

Հիմա մեր թիմում փորձառության եւ երիտասարդության գերազանց համաձուլվածք կա։ Կվայելենք այս հաղթանակը, հետո կկենտրոնանանք  Ֆրանսիայի դեմ խաղի վրա։ Կլինի շատ ծանր ճակատամարտ»,- Քեյնի խոսքը մեջբերում է  BBC-ն։

1/8 եզրափակիչում աշխարհի չեմպիոն Ֆրանսիան 3:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանին։ Քառորդ եզրափակիչի Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով