10:38  ,  5 դեկտեմբերի, 2022

Մբապե․ Ես այստեղ չեմ «Ոսկե գնդակի» կամ «Ոսկե խաղակոշիկի» համար

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Լեհաստանի թիմի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ Քաթար է եկել աշխարհի գավաթը նվաճելու համար։

«Ես այստեղ չեմ «Ոսկե գնդակի» կամ «Ոսկե խաղակոշիկի» համար։ Եկել եմ, որպեսզի նվաճեմ աշխարհի գավաթը։ Իհարկե, երջանիկ կլինեմ, եթե անհատական մրցանակների էլ արժանանամ, բայց դրա համար չեմ այստեղ։ Գլխավոր նպատակը հաղթելն է եւ Ֆրանսիայի հավաքականին օգնելը։

Ես երազել եմ այս մրցաշարի մասին, մրցաշրջանը իմ ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի տեսանկյունից հարմարեցրել եմ աշխարհի առաջնությանը։ Ես ցանկանում էի լավագույն վիճակում ժամանել այստեղ եւ անմիջապես ռիթմի մեջ լինել։ Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում, բայց ամենաբարդը դեռ առջեւում է»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Անգլիան, որը 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Սենեգալին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով