10:38 5 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Լեհաստանի թիմի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ Քաթար է եկել աշխարհի գավաթը նվաճելու համար։
«Ես այստեղ չեմ «Ոսկե գնդակի» կամ «Ոսկե խաղակոշիկի» համար։ Եկել եմ, որպեսզի նվաճեմ աշխարհի գավաթը։ Իհարկե, երջանիկ կլինեմ, եթե անհատական մրցանակների էլ արժանանամ, բայց դրա համար չեմ այստեղ։ Գլխավոր նպատակը հաղթելն է եւ Ֆրանսիայի հավաքականին օգնելը։
Ես երազել եմ այս մրցաշարի մասին, մրցաշրջանը իմ ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի տեսանկյունից հարմարեցրել եմ աշխարհի առաջնությանը։ Ես ցանկանում էի լավագույն վիճակում ժամանել այստեղ եւ անմիջապես ռիթմի մեջ լինել։ Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում, բայց ամենաբարդը դեռ առջեւում է»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Անգլիան, որը 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Սենեգալին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.