08:47  ,  5 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 5-ին տեղի կունենա 1/8 եզրափակիչի եւս երկու հանդիպում։

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան կմրցի խմբային փուլում երկու սենսացիա մատուցած ճապոնացիների հետ։

Հիշեցնենք, որ խմբային փուլում Ճապոնիան հաղթել է Գերմանիային (2:1)  եւ Իսպանիային (2:1)՝ խմբում գրավելով առաջին տեղը։ Նաեւ պարտվել է Կոստա Ռիկային՝ 0:1:

Խորվաթները խմբային փուլում 4:1 հաշվով հաղթել են կանադացիներին, 0:0 հաշվով են խաղացել Մարոկկոյի եւ Բելգիայի հետ։

Ճապոնիան ու Խորվաթիան նախկինում հանդիպել են երկու անգամ։ 1998թ․ ԱԱ-ի խմբային փուլում 1:0 հաշվով հաղթել են խորվաթները, 2006թ․ ԱԱ-ի խմբային փուլում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

Ճապոնիա - Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Օրվա երկրորդ խաղում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան կմրցի Հարավային Կորեայի հետ։

Խմբային փուլում Բրազիլիան հաղթել է Սերբիային (2:0) ու Շվեյցարիային (1:0), պարտվել է Կամերունին (0:1)։ Հարավային Կորեան հաղթել է Պորտուգալիային (2:1), ոչ ոքի խաղացել Ուրուգվայի հետ (0:0), պարտվել է Գանային (2:3):

Բրազիլիան ու Հարավային Կորեան առաջին անգամ կհանդիպեն պաշտոնական խաղում։ Թիմերն անցկացրել են 5 ընկերական խաղ։ 4 հաղթանակ է տարել Բրազիլիան, 1 հաղթանակ՝ Հարավային Կորեան։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022. 1/8 եզրափակիչ

Ճապոնիա - Խորվաթիա՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Բրազիլիա - Հարավային Կորեա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս