08:47 5 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 5-ին տեղի կունենա 1/8 եզրափակիչի եւս երկու հանդիպում։
Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան կմրցի խմբային փուլում երկու սենսացիա մատուցած ճապոնացիների հետ։
Հիշեցնենք, որ խմբային փուլում Ճապոնիան հաղթել է Գերմանիային (2:1) եւ Իսպանիային (2:1)՝ խմբում գրավելով առաջին տեղը։ Նաեւ պարտվել է Կոստա Ռիկային՝ 0:1:
Խորվաթները խմբային փուլում 4:1 հաշվով հաղթել են կանադացիներին, 0:0 հաշվով են խաղացել Մարոկկոյի եւ Բելգիայի հետ։
Ճապոնիան ու Խորվաթիան նախկինում հանդիպել են երկու անգամ։ 1998թ․ ԱԱ-ի խմբային փուլում 1:0 հաշվով հաղթել են խորվաթները, 2006թ․ ԱԱ-ի խմբային փուլում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:
Ճապոնիա - Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Օրվա երկրորդ խաղում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան կմրցի Հարավային Կորեայի հետ։
Խմբային փուլում Բրազիլիան հաղթել է Սերբիային (2:0) ու Շվեյցարիային (1:0), պարտվել է Կամերունին (0:1)։ Հարավային Կորեան հաղթել է Պորտուգալիային (2:1), ոչ ոքի խաղացել Ուրուգվայի հետ (0:0), պարտվել է Գանային (2:3):
Բրազիլիան ու Հարավային Կորեան առաջին անգամ կհանդիպեն պաշտոնական խաղում։ Թիմերն անցկացրել են 5 ընկերական խաղ։ 4 հաղթանակ է տարել Բրազիլիան, 1 հաղթանակ՝ Հարավային Կորեան։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
ԱԱ-2022. 1/8 եզրափակիչ
Ճապոնիա - Խորվաթիա՝ 19:00 (Երեւանի ժամանակ)
Բրազիլիա - Հարավային Կորեա՝ 23:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.