02:29  ,  5 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Հարի Քեյնը՝ Անգլիա - Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող

Հարի Քեյնը ճանաչվել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Անգլիա - Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով։

Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվողն օգտագործեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումը եւ խփեց անգլիացիների երկրորդ գոլը (տեսանյութ

Անգլիայի հավաքականում Հարի Քեյնը խփել է 52 գոլ։

Քառորդ եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, որը 3:1 հաշվով պարտության էր մատնել լեհերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով