ԱԱ-2022. Հարի Քեյնը՝ Անգլիա - Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող

02:29   5 դեկտեմբերի, 2022

Հարի Քեյնը ճանաչվել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Անգլիա - Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով։

Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվողն օգտագործեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումը եւ խփեց անգլիացիների երկրորդ գոլը (տեսանյութ)։

Անգլիայի հավաքականում Հարի Քեյնը խփել է 52 գոլ։

Քառորդ եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, որը 3:1 հաշվով պարտության էր մատնել լեհերին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.