09:19  ,  4 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի երկրորդ օրը տեղի կունենա եւս երկու հանդիպում։

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Լեհաստանի թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Ֆրանսիայի եւ Լեհաստանի հավաքականները նախորդ անգամ պաշտոնական հանդիպում ունեցել են Եվրո-1996-ին ընտրական փուլում։ Առաջին խաղը Լեհաստանում ավարտվել է 0:0 հաշվով, երկրորդ խաղը Ֆրանսիայում՝ 1:1 հաշվով։

Դրանից հետո թիմերն անցկացրել են երեք ընկերական խաղ՝ վերջինը 2011 թվականին։ Երկու անգամ 1:0 հաշվով հաղթել են ֆրանսիացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի՝ 0:0:

Օրվա երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ։ Սա կլինի թիմերի առաջին հանդիպումը։

Այս զույգերի հաղթողները իրար դեմ կխաղան քառորդ եզրափակիչում։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Լեհաստան` 19:00 (Երեւանի ժամանակ)

Անգլիա - Սենեգալ՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով