Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում ԱՄՆ-ի հավաքականին խփած գոլի շնորհիվ կատալոնական «Բարսելոնայի» 28-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը դարձավ Նիդեռլանդների հավաքականի երկրորդ լավագույն ռմբարկուն պատմության մեջ։ Դեպայը 85 խաղում խփել է 43 գոլ։ Նա գերազանցեց ազգային թիմի նախկին խաղացող Կլաս-Յան Հունտելարին, որը 75 խաղում խփել է 42 գոլ։
Նիդեռլանդների հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ռոբին վան Պերսին է՝ 50 գոլ 102 խաղում։
Դեպայն առաջին անգամ Նիդեռլանդների հավաքականում խաղացել է 2013թ․ հոկտեմբերին։ Նա կատարել է նաեւ 29 գոլային փոխանցում։
Նիդեռլանդների հավաքականն ԱՄՆ-ի թիմին հաղթել է 3:1 հաշվով եւ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցի Արգենտինա - Ավստրալիա դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի