21:18 3 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում ԱՄՆ-ի հավաքականին խփած գոլի շնորհիվ կատալոնական «Բարսելոնայի» 28-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը դարձավ Նիդեռլանդների հավաքականի երկրորդ լավագույն ռմբարկուն պատմության մեջ։ Դեպայը 85 խաղում խփել է 43 գոլ։ Նա գերազանցեց ազգային թիմի նախկին խաղացող Կլաս-Յան Հունտելարին, որը 75 խաղում խփել է 42 գոլ։
Նիդեռլանդների հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ռոբին վան Պերսին է՝ 50 գոլ 102 խաղում։
Դեպայն առաջին անգամ Նիդեռլանդների հավաքականում խաղացել է 2013թ․ հոկտեմբերին։ Նա կատարել է նաեւ 29 գոլային փոխանցում։
Նիդեռլանդների հավաքականն ԱՄՆ-ի թիմին հաղթել է 3:1 հաշվով եւ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցի Արգենտինա - Ավստրալիա դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.