13:12  ,  3 դեկտեմբերի, 2022

Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշն աշխարհի առաջնություններում

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդ է սահմանել։ Նա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը 100 հարված է կատարել դարպասին աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում, հաղորդում է Opta-ն։ Վիճակագրությունը հաշվարկվում է 1966թ․ աշխարհի առաջնությունից։

Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին 2006 թվականից։

Պորտուգալիայի հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ եւ կմրցի Շվեյցարիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով