14:55  ,  2 դեկտեմբերի, 2022

Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Մոդրիչի

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան, 2018թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։

«Ես կարծում եմ, որ պատմության մեջ մեծագույն ֆուտբոլիստը Մարադոնան է։ Նա եւ Լեո Մեսին երկու մեծագույններն են, բայց Դիեգոն մնում է Դիեգո»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Խորվաթիայի եւ Արգենտինայի հավաքակնները դուրս են եկել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Խորվաթիան 1/8 եզրափակիչում կմրցի Ճապոնիայի, Արգենտինան՝ Ավստրալիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով