14:55 2 դեկտեմբերի, 2022Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան, 2018թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։
«Ես կարծում եմ, որ պատմության մեջ մեծագույն ֆուտբոլիստը Մարադոնան է։ Նա եւ Լեո Մեսին երկու մեծագույններն են, բայց Դիեգոն մնում է Դիեգո»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Խորվաթիայի եւ Արգենտինայի հավաքակնները դուրս են եկել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Խորվաթիան 1/8 եզրափակիչում կմրցի Ճապոնիայի, Արգենտինան՝ Ավստրալիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.