Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը չհաղթահարելը։
Խմբային փուլի վերջին տուրում գերմանացիները 4:2 հաշվով հաղթեցին Կոստա Ռիկային, սակայն Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց ճապոնացիներին, որոնք բարձրացան առաջին տեղ, Իսպանիան 4 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ Գերմանիան 4 միավորով երրորդն է։
«Ես չեմ մեղադրում Իսպանիային։ Ինքներս ենք մեղավոր մեր տապալման համար, պետք է ավելի արդյունավետ խաղայինք առաջին երկու տուրերում։ Մենք շատ ժամանակ ունեինք, հատկապես, Ճապոնիայի հետ տանուլ տված խաղում եւ իսպանացիների դեմ։ Մեր հիասթափությունն ահռելի է»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։
Գերմանիայի հավաքականը ճապոնացիներին պարտվել էր 1:2 հաշվով, Իսպանիայի հետ խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:
2014-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Գերմանիան երկրորդ առաջնությունում անընդմեջ դուրս չեկավ փլեյ-օֆֆ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի