10:57 2 դեկտեմբերի, 2022Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը չհաղթահարելը։
Խմբային փուլի վերջին տուրում գերմանացիները 4:2 հաշվով հաղթեցին Կոստա Ռիկային, սակայն Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց ճապոնացիներին, որոնք բարձրացան առաջին տեղ, Իսպանիան 4 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ Գերմանիան 4 միավորով երրորդն է։
«Ես չեմ մեղադրում Իսպանիային։ Ինքներս ենք մեղավոր մեր տապալման համար, պետք է ավելի արդյունավետ խաղայինք առաջին երկու տուրերում։ Մենք շատ ժամանակ ունեինք, հատկապես, Ճապոնիայի հետ տանուլ տված խաղում եւ իսպանացիների դեմ։ Մեր հիասթափությունն ահռելի է»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։
Գերմանիայի հավաքականը ճապոնացիներին պարտվել էր 1:2 հաշվով, Իսպանիայի հետ խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:
2014-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Գերմանիան երկրորդ առաջնությունում անընդմեջ դուրս չեկավ փլեյ-օֆֆ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.