Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել։ Խմբային փուլի վերջին տուրի խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:0 հաշվով պարտության էր մատնել Լեհաստանի թիմին եւ խմբում առաջին տեղից դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Արգենտինացիներն այդ խաղում կատարել են 800 ճշգրիտ փոխանցում, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հաղորդում է Opta-ն։ Աշխարհի առաջնություններում ռեկորդային է նաեւ արգենտինացիների ճշգրիտ փոխանցումների տոկոսը փոխանցումների ընդհանուր քանակից՝ 92 տոկոս։
Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի Ավստրալիայի թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի