Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք կներկայացնի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը գոլը VAR-ով չեղարկելու եւ Ֆրանսիային պարտություն գրանցելու հարցով, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
«Կարծում ենք՝ Գրիզմանի գոլը չեղարկելը սխալ որոշում էր։ Պետք է 24 ժամում բողոք գրենք։ Հիմա կազմում ենք հիմնավորումները»,- ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը։
Գրիզմանը Թունիսի դեմ խաղում պատասխան գոլը խփել էր ավելացված 8-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ Սակայն մրցավարն արդեն եզրափակչ սուլիչից հետո VAR-ի օգնությամբ գրանցել էր խաղից դուրս վիճակ եւ փոխել հաշիվը։ Չնայած 0:1 հաշվով պարտությանը Ֆրանսիան խմբում գրավեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի Լեհաստանի հավաքականի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում