12:55 1 դեկտեմբերի, 2022Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք կներկայացնի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը գոլը VAR-ով չեղարկելու եւ Ֆրանսիային պարտություն գրանցելու հարցով, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
«Կարծում ենք՝ Գրիզմանի գոլը չեղարկելը սխալ որոշում էր։ Պետք է 24 ժամում բողոք գրենք։ Հիմա կազմում ենք հիմնավորումները»,- ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը։
Գրիզմանը Թունիսի դեմ խաղում պատասխան գոլը խփել էր ավելացված 8-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ Սակայն մրցավարն արդեն եզրափակչ սուլիչից հետո VAR-ի օգնությամբ գրանցել էր խաղից դուրս վիճակ եւ փոխել հաշիվը։ Չնայած 0:1 հաշվով պարտությանը Ֆրանսիան խմբում գրավեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի Լեհաստանի հավաքականի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.